Յոթանասունչորս տարեկան հասակում մահկանացուն կնքեց համաշխարհային բռնցքամարտի մեծագույն լեգենդներից մեկը՝ Մոհամեդ Ալին, ով հայտնի էր նաև Կասիուս Քլեյ անունով: Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը կյանքի վերջին օրերն անցկացրեց հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր շնչառական ուղիների հետ կապված խնդիրներով: Հայտնի էր, որ կյանքի տևական հատված Ալին տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: Բոլոր դեպքերոմ համաշխարհային սպորտը կորցրեց լեգենդար անուն, ով 1960-1970-ական թվականներին իր անունը ոսկե տառերով դաջեց սպորտի պատմության մեջ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ